Դուալ կրթություն՝ երաշխավորված աշխատանք

Տուրիզմ

Դուալ կրթությունը կարևոր դեր է խաղում երիտասարդների զբաղվածության ապահովման գործում՝ դարձնելով պահանջված մասնագետ իրենց իսկ ծննդավայրում, ինչպես նաև խթանում երկրի տնտեսական զարգացումը։ Ի՞նչ է տալիս Դուալ կրթությունն ուսանողին․ — Քոլեջների և մասնավոր ընկերությունների սերտ համագործակցության արդյունքում ուսանողը ձեռք է բերում և՛ տնտեսական, և՛ գործնական հմտություններ, որն էլ մեծ խթան է հանդիսանում՝ աշխատաշուկայում, երիտասարդների հջողակ և պահանջված դառնալու գործում։ Հայաստանում վերջին տարիներին ամենազարգացող ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է։ Ոլորտում աշխատող մասնագետներն ու դասավանդող ուսուսցիչները կարծում են, որ ծրագիրն օգնում է ծածկել բոլոր այն բացերը, որոնք առկա են ոլորտում և այն, որ ծրագիրն օգնում է ուսանողներին մնալ իրենց իսկ ծննդավայրերում և աշխատել այնտեղ՝ չլքելով և զարգացնելոց համայնքը: