Loading...

Դինամիկ ֆիլմարտադրության և տեխնիկական անկրկնելի փորձառության Ձեր նպատակակետը

Ի -Մոշն Ստուդիան Կոնֆերանսի տեխնիկական ապահովման և սպասարկման Ձեր ուղեկիցն է։ Մենք ապահովում ենք անխափան տեխնիկա Ձեր միջոցառման համար և մանրակրկտորեն պլանավորում ցանկացած չափի և տեսակի միջոցառման տեխնիկական հատվածը։

Մեր փորձառու թիմը Ձեր գաղափարները կդարձնի իրականություն լավագույն նորարարական տեխնոլոգիաների միջոցով։

Ի-Մոշն ստուդիան իր երկար տարիների գործունեության ընթացքում մատուցել է հետևյալ ծառայությունները։

  • Կոնֆերանս սարքավորումների վարձակալություն
  • Տեխնիկական սպասարկման խորհրդատվություն՝ լավագույն արդյունքն ապահովելու համար
  • Տեսահոլովակների արտադրություն
  • Հեռարձակում
  • Կոնֆերանս սարքավորումների վաճառք

Միացեք մեզ՝ մենք ֆիքսում ենք ձեր յուրաքանչյուր անմոռանալի պահ՝ համալրելով այն նորարարությամբ։

Կոնֆերանս

Տեսաձայնային համակարգ՝ բարձր որակ, հեռարձակում, նկարահանում

Էկրաններ

Մենք տրամադրում ենք բարձրորակ LED և LCD վիզուալ սարքավորումներ

Խորհրդատվություն

Մեր մասնագետների խորհրդատվության միջոցով կգտնեք լավագույն լուծումները Ձեր միջոցառման համար։

Թարգմանչական համակարգ

Լեզվական պատնեշները այլևս խնդիր չեն մեր թարգմանչական համակարգի շնորհիվ

Տեսահոլովակներ և անիմացիա

Հոլովակների և անիմացիաների ամենատարբեր տեսակները դառնում են վիզուալ իրականություն մեզ հետ

Առցանց և հիբրիդ կոնֆերանս և վեբինարներ

Աշխարհի բոլոր կետերում անցկացվող կոնֆերանսները և միջոցառումները այլևս խնդիր չեն, մենք ապահովում ենք տեխնիկական սպասարկումը տարբեր հարթակների միջոցով

Սարքավորումների ձեռքբերում

Մենք ապահովում ենք սարքավորումների ձեռբերման և խորհրդատվության բոլոր փուլերը։ Ներմուծում Հայաստան՝ ամենահարմար գներով։ Մեզ հետ Որակը երաշխավորված է։

Առցանց և օֆլայն հեռարձակում

Հեռարձակման միջոցով կարող եք ապահովել Ձեր մեծամասշտաբ միջոցառման հասանելիությունը բազմահազարանոց լսարանին

  1. Սոցիալական ֆիլմ

    Խոստումնալից աշխատուժ

    Սարսափելի ծանր աշխատանք է ոչինչ չանելը — ասել է Օսկար Ուայլդը: Աշխատանքը մարդուն տալիս է ինքնավստահություն, ինքնադրսևորվելու ու ինքնակրթվելու հնարավորություն: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի աշխատանքի միջոցով ինքնակրթվելու ու ինքնադրսևորվելու, որպեսզի իրեն հասարակության լիարժեք անդամ զգա: Աշխատելը մարդու հիմնարար կարիքն է, իսկ անձի համար աշխատանքի հնարավորություն ստեղծելը՝ հասարակության պարտքը: Աշխատանքը պիտի հասանելի լինի բոլորին անխտիր՝ այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց, որպեսզի նրանք իրենց հասարակության լիարժեք անդամ զգան: Այդ իսկ պատճառով Հայաստանում ստեղծվեց Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք որպես խոստումնալից աշխատուժ ծրագիրը, որի նպատակն է ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունակ են անել ամեն ինչ, որ նրանք ցանկություն ունեն աշխատելու ու արարելու, որ իրենք հասարակության լիիրավ ու լիարժեք անդամ են: . Դիտեք տեսանյութն այստեղ.

  2. Սոցիալական հոլովակ

    Անտարբերություն ընտանեկան բռնության նկատմամբ

    Հոլովակում ակնհայտ երևում է շատերիս անտարբերությունը բռնության նկատմամբ: Հասարակությունը պիտի արձագանքի նմանատիպ երևույթներին, քանզի ամեն ոք պիտի հասկանա, որ իր արձագանքը մեծ նշանակություն ունի ու կարող է ինչ-որ բան փոխել: Իմացի՛ր, որ անտարբեր լինել, նույնն է թե ինքդ ես աջակցում բռնությանը: Մտածի՛ր: Մի՛ լռիր: 

    Դիտեք տեսանյութն այստեղ.

  3. Անիմացիա / տեղեկատվական

    ԵՏՄ ազդեցությունը բանկային համակարգի վրա

    Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների համեմատ՝ Հայաստանում բանկային համակարգը ավելի կայուն է ու զգալիորեն ավելի կայացած: Մինչ Ռուսաստանում վերջին երկու տարիների ընթացքում բանկեր են սնանկանում, Հայաստանում 2001 թվականից ի վեր ոչ մի բանկ չի սնանկացել կամ դադարեցրել իր գործունեությունը: Հոլովակը ներկայացնում է ԵՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների բանկային համակարգերի վրա:
    Դիտեք տեսանյութն այստեղ.

  4. Տեղեկատվական հոլովակ

    Ազգային Ժողով

    Հոլովակը ներկայացնում է Ազգային ժողովը նոր Սահմանադրության նախագծում: Սահմանադրական նոր նախագծում փոսփոխություններից մեկն այն է, որ պետությունը փոխելու է իր կառավարման կարգը ՝ նախագահականից վերածվելով խորհրդարանականի: Տեսնենք թե այս պարագայում ինչ դեր կունենա Ազգային ժողովը Հայաստանում և ինչ փոփոխություններ կկրի:

     Դիտեք տեսանյութն այստեղ.

  5. Տեղեկատվական հոլովակ

    Քո քվեն կարևոր է

    ներկայացվում է, որ ցանկացած քաղաքացու քվե կարևոր է ՀՀ-ում անցկացվող ընտրությունների ժամանակ: Քո քվեն կարևոր է: Քվեարկե՛ք այն քաղաքական ուժին, որը կիսում է ձեր գաղափարներն ու մտահոգությունները: Մի՛ վաճառեք ձեր քվեն, քանզի վաճառելուց հետո այլևս չեք կարող բողոքել ընտրված իշխանությունից: Ընտրությունների միջոցով դուք կառուցում եք պետության ապագան: Պետության ապագան ձեր երեխաների, ծնողների, սահմանին կանգնած զինվորների ապագան է!

    Դիտեք տեսանյութն այստեղ

  6. Անիմացիա

    Կաքավիկ-Կոմիտաս

    Կոմիտասը հայկական մշակույթի գանձն է։ Այս երգով Կոմիտասը գովերգում է կաքավին: Նկարագրում է նրա փոքրիկ լինելը,գեղեցկությունը: Կաքավի բույնը հյուսված է հոտավետ ծաղիկներուվ.

    Դիտեք տեսանյութն այստեղ.

  7. Անիմացիա

    Խտրականություն

    Ողջույն Ես Հոդված 3ն եմ ` Հայաստանի Հանրապետության 3-րդ Հոդվածը , որով սահմանվում է , որ մարդը բարձրագույն արժեք է։ Աշխարհում՝ մեր երկրում միշտ էլ խտրականությունը շատ է եղել, դրա բազմաթիվ օրինակներ կան, սակայն մեզնից յուրաքանչյուրը պետք է կոտրի շղթան և պահպանի բարձրագույն արժեք լինելու իր իրավունքը` խոսելով և գործելով խտրականության դեմ։ 

    Դիտեք տեսանյութն այսեղ.

  8. Կարճամետրաժ ֆիլմ

    Լավաշ

    Մեր սիրելի լավաշը համեղ լինելուց զատ ունի նաև հարուստ, ավանդական և դարերի պատմություն, որը ներկայացված է ֆիլմում՝ մասնագետների կողմից։ Եկեք բոլորս միասին ուսումնասիրենք լավաշի պատրաստման եղանակը, նրա պատմությունը և լավաշը որպես հայկական մշակույթի կարևոր մասնիկ։

    Դիտեք տեսանյութն այստեղ.

Նորարարական սարքավորումներ, որոնցով կապահովեք ձեր աշխատանքային միջավայրի հարմարավետությունը և աշխատանքի որակը

Բացահայտեք տեսաձայնային կատարելության գաղտնիքը սարքավորումների ձեռքբերման մեր անհատականացված ծառայության միջոցով։ Խորհրդատվական փուլում մենք մանրակրկտորեն ուսումնասիրում ենք ձեր կարիքները և ընտրում ամենաբարձր մակարդակի տեսաձայնային լուծումները: Գերժամանակակից տեսացրիչներից մինչև տարբեր չափերի ձայնային համակարգեր՝ մենք ամեն բան անում ենք, որ յուրաքանչյուր գնում համապատասխանի ձեր կարիքներին, տեղանքի առանձնահատկություններին և նախատեսված բյուջեին։ Մեր մասնագետները պատրաստ են տրամադրել մանրակրկիտ խորհրդատվություն։ Օգտվելով մեր խորհրդատվական ծառայությունից, դուք ձեռք կբերեք սարքավորումներ, որոնք կատարելապես համապատասխանում են ձեր տեսլականին

Ուրախ ենք ձեզ հետ կիսվելու մեր վերջին ձեռքբերումներով, որի շարքում է նաև «The China Import and Export Fair Complex» էքսպոն՝ Չինաստանում: E-Motion Studio֊ն նպատակ ունենալով որակյալ արտադրողներին բացահայտելու և առաջարկելու նորանոր լուծումներ , իր մասնակցությունն է ունեցել էքսպոյին` ուսումնասիրելու շուկան և նորարարական լուծումներ, նպաստելու մեր տրամադրած ծառայությունների որակի բարձրացմանը
Մենք գնում ենք լավագույններին բացահայտելու և մեր գործընկերներին բարձր որակով ծառայություններ մատուցելու ճանապարհով

Ամփոփելով վերջերս Չինաստանում տեղի ունեցած էքսպոն մեծ հնարավորություն հանդիսացավ առավել լայն ուսումնասիրել շուկան և դրա կարիքները, բացահայտել նորարարական տեխնոլոգիական լուծումները և հնարավորությունները